0

Դեկտեմբերի 2-ին կայացավ Democracy & Dialogue Forum-ի առաջին օնլայն հանդիպումը` Հայաստանի և Եվրոպայի կուսակցությունների, ընտրությունների և ընտրողների մասին թեմայով։ Բանախոսները Հայաստանի և Ավստրիայի քաղաքական կուսակցությունների օրինակով պատմեցին իրենց փորձառության մասին, ներկայացրին իրենց կուսակցությունների աշխատանքը, նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործիքակազմը, կուսակցության առաջնորդի, գաղափարախոսության կարևորությունը։ Իսկ մասնակիցներն իրենց անձնական փորձով ցույց տվեցին, թե ինչպիսին է ընտրողների հոգեբանությունը, ինչն են կարևորում ընտրության գնալուց և թե ինչպես են ընտրություն կատարում տարբեր ուժերի միջև։

Հետաքրքրական է, որ եթե Ավստրիայում կուսակցությունները որդեգրում են կոնկրետ գաղափարախոսություն և իրենց քաղաքականությունն իրականացնում ըստ սահմանված գաղափարախոսության, ապա Հայաստանում կուսակցական այդ մշակույթը դեռ սաղմնային վիճակում է և կուսակցությունները դեռևս աշխատում են խնդիրային մտածողությամբ՝ մատնանշելով այդ պահին հանրության առջև ծառացած խնդիրները կամ առաջ քաշում հանրության ականջին հաճո թեզեր։ Չնայած նման տարբերություններին և՛ Հայաստանում, և՛ Ավստրիայում քարոզարշավի գործիքակազմը գրեթե նույնական է՝ այն է թռուցիկների, ընտրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների կազմակերպման, սոցիալական ցանցերի լայն տեսանելիության ձևով։ Այս միջոցառումը կարևոր էր նրանով, որ կուսակցականները մի կողմից շփվեցին ընտրողների հետ և ևս մեկ անգամ շոշափեցին վերջիններիս տեսակետներն ու ընտրական հոգեբանությունը, մյուս կողմից էլ՝ մասնակից-ընտրողները պատկերացում կազմեցին կուսակցությունների ներքին աշխատանքի, կառուցվածքի մասին։

 

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may also like